կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԼՂ-ին տրամադրվող ֆինանսական միջոցները խիստ կվերահսկվեն. Պապոյան

ԼՂ-ին տրամադրվող ֆինանսական միջոցները խիստ կվերահսկվեն. Պապոյան

Ցավոք սրտի, հատկապես Լեռնային Ղարաբաղում վերջին կոռուպցիոն բացահայտումների ֆոնին, մեր քաղաքացիների մոտ առաջացել են մտահոգություններ՝ կապված տրամադրվող գումարների արդյունավետ և նպատակային օգտագործման հետ։ Այս մասին ասել է  Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանը․

«Այս առումով խնդրել եմ ՀՀ ֆինանսերի նախարարին մշակել համապատասխան կառուցակարգեր՝ դրանք վերահսկելու համար: Այդ կառուցակարգերում պետք է հստակ նշվեն, թե ինչի համար եւ որտեղ են ծախսվում այդ գումարները: Կարծում եմ ՀՀ Ազգային ժողովը ևս պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնի այդ ծախսերի արդյունավետությանը և նպատակայնությանը: Առաջիկայում թերևս անհրաժեշտ կլինի պահանջել որոշակի փաստաթղթեր դրա հետ կապված»:

  • Կիսվել: