հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
ԼՂ-ի հայերը կարող են ենթարկվել էթնիկ զտումների. բրիտանացի գործիչները նամակ են հղել իրենց ԱԳՆ-ին

ԼՂ-ի հայերը կարող են ենթարկվել էթնիկ զտումների. բրիտանացի գործիչները նամակ են հղել իրենց ԱԳՆ-ին

Լեռնային Ղարաբաղի հայերը կանգնած են էթնիկ զտումների վտանգի առջև: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի մի շարք ազդեցիկ գործիչների՝ բարոնուհի Քերոլայն Քոքսի, լորդ Էնդրյու Գրինի, խորհրդարանի անդամ  Ֆերյալ Քլարքի և այլոց նամակում՝ ուղղված իրենց երկրի ԱԳ նախարար  Էլիաբեթ Թրասին: 

«Հնարավոր է, որ մենք կանգնած ենք վերջին հարյուրամյակի ընթացքում ամենասարսափելի էթնիկ զտման շեմին: Լեռնային Ղարաբաղի հնամենի հայ համայնքի ոչնչացումը կավարտվի հումանիտար աղետով, մարդկության համար անվերականգնելի կորուստներով և այլ ավտորիտար ռեժիմների համար սարսափելի նախադեպով՝ հաստատել իշխանություն վիճելի տարածքների վրա ռազմական ուժի օգնությամբ», - ասված է նամակում:

Բրիտանացիները կոչ են անում իրենց ԱԳՆ-ին «բարձրացնել այս հարցն Ադրբեջանի կառավարության շփումների ընթացքում և հրապարակային հայտարարել, որ չեք ընդունի որևէ ոտնձգություն ԼՂ-ի հայերի՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքի դեմ»:

  • Կիսվել: