կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
ԼՂ հակամարտության կողմերը գնում են դեպի կրակի դադարեցման. Ելիսեյան պալատ

ԼՂ հակամարտության կողմերը գնում են դեպի կրակի դադարեցման. Ելիսեյան պալատ

Ելիսեյան պալատը հաղորդում է, թե Ղարաբաղում առաջիկայում կարող է հրադադար հաստատվել։

«Ֆրանսիայի նախագահը երեկ երեկոյան վերստին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ, այսօր առավոտյան՝ Ադրբեջանի նախագահի։ Կողմերը գնում են դեպի կրակի դադարեցման», - France-Presse-ին ասել են նախագահական նստավայրից։

«Հրադադարը կարող է հաստատվել այս գիշեր, կամ՝ վաղը, թեև իրավիճակը տեղում մնում է անկայուն», - հավելել է Էմանյուել Մակրոնի խոսնակը:

  • Կիսվել: