չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Լևոն Զուրաբյանը չի բացառում, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը կմիանա Հայկ Մարությանին

Լևոն Զուրաբյանը չի բացառում, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը կմիանա Հայկ Մարությանին

«Հայկ Մարությանը ոչ կուսակցական արշավ է անում, դրա համար ես եկել եմ որպես անհատ, բայց վստահ եմ, որ մեր կուսակցության բազմաթիվ անդամներ նույն կարծիքին են, և շատ հնարավոր է, որ մենք նաև կուսակցությամբ որոշում ընդունենք»։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք հնարավոր է, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը միանա Հայկ Մարությանին, Լևոն Զուրաբյանը չի բացառել՝ հավելելով, որ կոնսոլիդացիան լավ գաղափար է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկ Մարությանը քաղաքացիների հետ բողոքի ակցիա է իրականացնում հանրային տրանսպորտի թանկացման դեմ։ Բողոքի ակցիային միացել է նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

  • Կիսվել: