երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լևոն Տեր-Պետրոսյանը միացավ 17 ուժերի նպատակներին, որն անթույլատրելի է. Քոչարյան

Լևոն Տեր-Պետրոսյանը միացավ 17 ուժերի նպատակներին, որն անթույլատրելի է. Քոչարյան

Ես այստեղ տեսնում եմ, որ առաջին նախագահը միացավ 17 ուժերի նպատակներին, որն անթույլատրելի է ինձ համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Ավելի վաղ ՀՀ առաջիննախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր, որ միակ ելքը՝ Նիկոլ Փաշինյանի անհապաղ և ինքնակամ հրաժարականն է:

Քոչարյանը չի կարծում, թե Վազգեն Մանուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը համագործակցում են միմյանց հետ, չնայած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասով վերջինիս տեսակետները համընկնում են:

Քոչարյանի խոսքերով, Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ եղել է ինքնուրույն գործող.

«Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է արել, որը ցանկալի է այդ կուսակցությունների համար»:

  • Կիսվել: