հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ. այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Այսօր, փետրվարի 13-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։

Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը եւ դրանց խորացման հեռանկարները։

Նախագահն իր հիացմունքն արտահայտեց պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ»,-գրել է նա։

  • Կիսվել: