չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լևոն Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին. խոսնակ

Լևոն Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին. խոսնակ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը։

«Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու` լրագրողների հարցումներին ի պատասխան, հայտնում եմ.

Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու», - հայտնել է Մուսինյանը։

Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի՝ պատերազմի օրերին Մոսկվա մեկնելու  մասին։

  • Կիսվել: