ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը որպես լակմուսի թեստ ծառայեց. Լևոն Զուրաբյան

Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը որպես լակմուսի թեստ ծառայեց. Լևոն Զուրաբյան

Մենք ունենք իսկապես ոչ համարժեք ղեակավոր, որն իր ողջ թիմով հանդերձ ձախողել ու շարունակաբար ձախողելու են ամեն ինչ: Եթե այս ամենից հետո դեռ կան մարդիկ, որոնց պետք  են հավելյալ ապացույցներ, դա պրոբլեմ է այդ ապացույցները փնտրողների համար: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրգրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Այսօր ունեք ղեկավար, որի տգետ, խառնակ կառավարությունը տվել է  այն արդյունքները, որը բոլորս տեսնում ենք: 

Ունենք աղետաբեր կառավարում եւ ոչինչ չի փոխվելու: Օդում օդանավ քշել չեն սովորում: Օդում ինքնաթիռ վարել սովորելը բերում է այսպիսի արդյունքների:

Մենք ունենք իսկապես ոչ համարժեք ղեակավոր, որն իր ողջ թիմով հանդերձ ձախողել ու շարունակաբար ձախողելու են ամեն ինչ: Եթե այս ամենից հետո դեռ կան մարդիկ, որոնց պետք  են հավելյալ ապացույցներ, դա պրոբլեմ է այդ ապացույցները փնտրողների համար: Հետեւաբար այս կառավարումից պետք է ազատվել եւ դա պետք է անել սահմանադրական ճանապարհով, որովհետեւ մնացած ճանապարհները մեր պետականության համար ոչ մի լավ բան չեն խոստանում»,-ասաց նա:

ՀԱԿ փոխնախագահը խոստովանեց, որ այդուհանդերձ, բավական մեծ զանգված կա, որը շարունակում է իր ձայնը տալ Նիկոլ Փաշինյանին. «Դա անում են, որովհետեւ 2018-ի հեղափոխությունը կատարեց մի մեծ բան՝ մեր ժողովրդին փրկեց ճորտատիրական կարգերից: Դրա համար շատ մարդիկ շարունակում են իրենց հավատարմությունը պահել հեղափոխության ղեկավարին: Բայց այդ մարդիկ պետք է հասկանան, որ բացի դրանից, այդ մարդն ինչ արել է, ոչ մի կապ չունի կառավարման հետ: Նա աղետաբեր կառավարիչ է՝ Նիկոլ աղետաբեր»:

Զուրաբյանի խոսքով, այն, ինչ առաջարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձ էր համախմբել երկրի բոլոր կարող ուժերը այդ խնդրի լուծման համար. «Բանաձեւը պարզ էր, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը չպետք է դր արդյունքում զբաղեցնեին որեւէ պետական պաշտոն:

Այս առաջարկը լակմուսի թեստ ծառայեց, որովհետեւ շատ պարզ երեւաց, թե ով է պատրաստ իր ամբիցիան, իշխանության նկրտումը զոհաբերել հանուն պետության շահերի, եւ ով պատրաստ չէ»:

  • Կիսվել: