երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լևոն Քոչարյանը հանդիպել է «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամների և Վաղարշապատի բնակիչների հետ

Լևոն Քոչարյանը հանդիպել է «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամների և Վաղարշապատի բնակիչների հետ

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամների և Վաղարշապատի բնակիչների հետ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Խոսել ենք երկրում առկա սոցիալական, իրավական և անվտանգային խնդիրների մասին, արծարծվել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերվել են պայքարի նոր մեթոդներին, սխալների շտկմանը և այլն:

Կարծում եմ, որ այսպիսի շփումները առաջնահերթային նշանակություն ունեն, քանի որ նման հանդիպումների ընթացքում է հնարավոր լինում «առաջին ձեռքից» իմանալ մարդկանց խնդիրների, պահանջների և սպասելիքների մասին: Առաջիկայում նման ֆորմատով հանդիպումները մարզային բնակչության հետ կլինեն շարունակական»,-նշել է նա:

  • Կիսվել: