ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ դիվանագիտական ճանապարհով. Գերմանիայի ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ դիվանագիտական ճանապարհով. Գերմանիայի ԱԳՆ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, գրում է TASS-ը։

«Կոչ եմ անում հակամարտության երկու կողմերին անհապաղ դադարեցնել բոլոր մարտական գործողությունները՝ հատկապես գյուղերի ու քաղաքների գնդակոծությունները», - ասել է Մաասը։

Նրա խոսքով ՝ այս հակամարտությունը կարելի է լուծել «միայն բանակցությունների ճանապարհով»՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։

«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ հրաժարվեն ուժային մեթոդներից հօգուտ առարկայական բանակցությունների», - հավելել է Մաասը:

  • Կիսվել: