չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիան անընդունելի է հայերի և Ռուսաստանի Դաշնության համար․ Զատուլին

Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիան անընդունելի է հայերի և Ռուսաստանի Դաշնության համար․ Զատուլին

Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիան  անընդունելի է հայերի և Ռուսաստանի Դաշնության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Նա մասնավորապես, ասել է․

«Ալիևը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիան։ Սա անընդունելի է հայերի և Ռուսաստանի Դաշնության համար։ Չնայած Էրդողանի գլուխգովալուն և իր հայտարարություններին` նա շատ լավ հասկանում է, որ այս ամենը կարող է հանգեցնել ՌԴ զինված միջամտությանը։ ՌԴ-ն հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի հարցում, քանի որ ՌԴ-ում գիտակցում են, որ Լեռնային Ղարաբաղը հայ ժողովրդի մի մասն է։ Ոչ մեկ թույլ չի տալու, որ ազգը, որը թուրքերի կողմից ենթարկվել է ցեղասպանության կրկին ենթարկվի ցեղասպանության և տարհանումների»

  • Կիսվել: