ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Զատուլինը հաստատել է. ՀՀ-ն ՌԴ-ին գումար վճարել է, սակայն զենքը չի ստացել

Զատուլինը հաստատել է. ՀՀ-ն ՌԴ-ին գումար վճարել է, սակայն զենքը չի ստացել

ՌԴ-ն իր գործողություններով առիթ է տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերի և հայտարարությունների համար։

Այս մասին «Говорит Москва» հաղորդման ժամանակ ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
 
Նա նաև հաստատել է Փաշինյանի խոսքերը առ այն, որ ՀՀ-ն վճարել է ՌԴ-ից զենք գնելու համար, սակայն զենքը այդպես էլ չի ստացել։
 
«Ռուսաստանը հետաձգել է Հայաստանին զենքի մատակարարումը Ուկրաինայի հատուկ գործողության պատճառով։ Նիկոլ Փաշինյանը հիմքեր ունի նման հայտարարությունների, թե Ռուսաստանը Հայաստանին զենք չի մատակարարում, ինչի համար արդեն գումար է վճարվել»,- ասել է Զատուլինը։
 
 
 
 

  • Կիսվել: