հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
2026-ից հետո չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, նախկին նախագահ, բոլորը դուրս են շպրտվելու. Փաշինյան

2026-ից հետո չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, նախկին նախագահ, բոլորը դուրս են շպրտվելու. Փաշինյան

Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀՀ խաղաղությունը ձեռնտու չի իրենց, որովհետև այդ դեպքում ՀՀ-ն կդառնա լիարժեք անկախ պետություն։ Իսկ եթե թշնամանք կա, ՀՀ-ն ստիպված կլինի ավելի ամուր գրկել ՌԴ-ին:Այս ասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի այն հայտարարության, որ Փաշինյանը Ալիեւից վերցրել է 5 մլրդ դոլար։

«Ուրախությամբ եմ արձանագրում, որ իմ ասած գաղափարը, որ անընդհատ պետք է սադրել հակադրություններ ՀՀ-ի ու Թուրքիայի, ՀՀ-ի ու Իրանի, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ, որ կախվածությունը ի հայտ գա կամ մեծանա Ռուսաստանից, շատերը չեն կիսում։ Վստահ եմ, որ իմ գործընկեր Վլադիմիր Պուտինը, Միխայել Միշուստինը և կառավարության բազմաթիվ ներկայացուցիչներ այս տեսակետը չեն կիսում»,–նշել է նա։

Ըստ վարչապետի՝ ընտրությունների ժամանակ կլինեն ուժեր, որոնք աշխարհը տեսնում են ՀՀ աչքերով, եւ ուժեր, ովքեր աշխարհը տեսնում են Զատուլինի աչքերով:

«Ընտրություններին ՀՀ քաղաքացիները պիտի ընտրեն՝ իրենք իրենց աչքերին են վստահում, թե Զատուլինի աչքերին են վստահում։ 2026թ.–ից հետո չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, նախկին նախագահ, բոլորը դուրս են շպրտվելու։ Հունիսի 8–ին արթնանալու ենք մի Հայաստանում, որի պատմությունը միանում է այն պատմությանը, որը ընդհատվել է 374 թվին Պապ թագավորի սպանությամբ։ Հայաստանն ու հայ ժողովուրդը վերադառնալու է իր պատմությանը»,-ասել է Փաշինյանը:

 

  • Կիսվել: