հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետական մակարդակով ճանաչելու հարցը դժվար թե լուծվի մարտական գործողությունների շրջանում. Զատուլին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետական մակարդակով ճանաչելու հարցը դժվար թե լուծվի մարտական գործողությունների շրջանում. Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը հանդես է եկել Արցախի վերաբերյալ հայտարարությամբ, որը հրապարակվել է Լազարյան ակումբի կայքում:

"Անձամբ ես վաղուց եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, և դա այն պատճառներից մեկն է, որ ինձ արգելված է մուտք գործել Ադրբեջան։ Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետական մակարդակով ճանաչելու հարցը դժվար թե, իմ կարծիքով, լուծվի մարտական գործողությունների շրջանում։ Ժամանակին Հայաստանի իշխանությունները խոստացել էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եթե նրա վրա հարձակվի Ադրբեջանը։ ԼՂՀ ճանաչումը Հայաստանի ներքին գործն է։ Բայց ես այս պահին խորհուրդ չէի տա անել այդ քայլը, քանի որ դա միայն կխթանի լարվածությունը և լրացուցիչ առիթներ կստեղծի Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որոնք, անշուշտ, արդարացում կդարձնեն իրենց նոր դիվանագիտական և ոչ միայն դիվանագիտական հարձակման համար։

Ինչ վերաբերում է այլ երկրների կողմից ԼՂՀ ճանաչմանը, ապա այստեղ շատ բան կախված է այդ պետությունների հետ Հայաստանի փոխհարաբերություններից։ Պատրաստ են Արցախը ճանաչել առանց Հայաստանի կողմից ճանաչման, թե ոչ։ Ինչ կտա այդ ճանաչումը ներկա իրավիճակում ռազմական գործողությունների դեպքում, եթե այն ճանաչած երկիրը հեռու է տարածաշրջանից եւ հնարավորություն չունի իրապես օգնել հայկական կողմին: Մի խոսքով, ես շատ զուսպ եմ վերաբերվում Արցախի Հանրապետությունն անհապաղ ճանաչելու գաղափարին։ Խոսել այդ մասին, ձգտել դրան, արդարության հասնել, կարելի է եւ, հավանաբար, պետք է։ Բայց այդ պայքարում հաջողության կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման արդյունքում",-գրել է Կոնստանտին Զատուլինը ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: