ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա. Լատվիայի ԱԳՆ

ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա. Լատվիայի ԱԳՆ

Լատվիայի Հանրապետության ԱԳՆ խաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ երկրի Արտաքին գործերի նախարարությունն անհանգստացած է Տավուշի մարզում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև իրավիճակի սրմամբ ու փոխադարձ կրակոցներով:

ԱԳՆ-ի կայքի հաղորդագրության մեջ ասված է, որ նման միջադեպերը լուրջ սպառնալիք են ստեղծում խաղաղության և կայունության համար՝ կյանքեր խլելով երկու կողմերից:
Արտաքին գործերի նախարարությունը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել հրադադարը:

՛՛Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խուսափեն հետագա գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության հետագա սրմանը՛՛,-նշված է կայքում:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ Լատվիան աջակցում է յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես սահմանված է Հելսինկիի եզրափակիչ ակտում և ԵԱՀԿ Փարիզյան խարտիայում:

՛՛Լատվիան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Արտաքին գործերի նախարարությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա երեք համանախագահներին՝ հրադադարի վերականգնմանն ուղղված ջանքերում: Լատվիայի ԱԳՆ-ն ակնկալում է, որ երկու կողմերը զերծ կմնան ուժի կիրառումից և կաշխատեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՛՛,-ասված է Լատվիայի ԱԳՆ կայքում:

  • Կիսվել: