երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լեհաստանի դեսպանը Սյունիքի մարզպետից հետաքրքրվել է մարզում տիրող իրավիճակով

Լեհաստանի դեսպանը Սյունիքի մարզպետից հետաքրքրվել է մարզում տիրող իրավիճակով

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկուն։

Բարձրաստիճան դիվանագետն առաջին անգամ է Սյունիքում, ու մարզպետը շնորհակալություն հայտնեց նրան այցի համար, հայտնում են մարզպետարանից։ 

Դեսպանն իր հերթին նշեց, որ գիտակցում են Սյունիքի կարևոր դերն ու նշանակությունը Հայաստանի համար՝ հատկապես ներկայիս իրավիճակում։

Պյոտր Սկվեչինսկին հետաքրքրվեց Սյունիքի սահմաններին տիրող վիճակով, ինչպես նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով ու փակ ճանապարհի ստեղծած հետևանքներով, որոնք նրան մանրամասնորեն ներկայացրեց մարզի ղեկավարը։

Դիվանագետը ներկայացրել է նաև լեհական կողմի ներդրումով մարզում իրականացվող ծրագրերն ու քննարկել Սյունիքի հետ համագործակցության խորացման հարցեր։

Ներկաները խոսել են տարածաշրջանի աշխարհաքաղաքական, տնտեսական ու այլ գործընթացների մասին ևս։

Լեհաստանը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» անդամ երկիր է և մասնակցություն ունի դրա շրջանակներում Սյունիքում մեկնարկած ծրագրերին։

  • Կիսվել: