շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Լեբեդևը բացառել է Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորությունը

Լեբեդևը բացառել է Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորությունը

ԱՊՀ-ից ՀՀ-ի  դուրս գալու ցանկության մասին որևէ ազդանշան չի եղել, այս տարբերակը բացառվում է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը ԱՊՀ տնտեսական խորհրդի 106-րդ նիստում:

«Ես լիովին բացառում եմ այս տարբերակը, մենք որևէ նշան չունենք, որ Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ-ից, ուզում եմ ասել՝ ինչպես նաև Ադրբեջանը», - ասել է նա՝ պատասխանելով կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին հարցին՝ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու և ԵՄ-ին միանալու ծրագրերի մասին հայտարարությունների ֆոնին։

  • Կիսվել: