Լավրովը հայտնել է ԼՂ-ում ՄԱԿ-ի կառույցների տեղակայման մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսահաղորդակցության ընթացքում հայտարարել է, որ ռուսական կողմը պայմանավորվում է Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի կառույցների ներկայության մասին, տեղեկացնում է russian.rt.com-ը:
Տեսանյութի հեռարձակումը վարել է "Ռոսիա 24" հեռուստաալիքը ։
Լավրովի խոսքով ՝ Ռուսաստանը շփման մեջ է հումանիտար գործունեությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում ՝ Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչության, ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ:
Նա նշել է, որ այդ կառույցները ներկայություն ունեն տարածաշրջանում, բայց ոչ Լեռնային Ղարաբաղում ։
"Այժմ մենք մեր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ շփումներում ՄԱԿ-ի կառույցների խնդրանքով պայմանավորվում ենք այն մասին, որ նրանք կարողանան իրենց ներկայությունը ծավալել անմիջականորեն Լեռնային Ղարաբաղում", — ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին: