կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Լավրովն ու Գուտերեշը քննարկել են ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր

Լավրովն ու Գուտերեշը քննարկել են ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 3-ին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին տեղեկանում են ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրությունից։

Նշվում է,որ զրույցը կայացել է միջազգային արդի հարցերի լայն շրջանակի շուրջ: Քննարկվել են COVID-19 համաճարակին ՄԱԿ-ի համակարգի արձագանքմանը վերաբերող հարցեր:

Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հարցում: Զորւցակիցները դիտարկել են ՄԱԿ-ի համակարգի հնարավորությունները՝ աջակցելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը ՝ համագործակցելով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի խաղաղապահների հետ:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու ՌԴ ԱԳ ղեկավարը կարծիքներ են փոխանակել նաև Եմենում, Լիբիայում, ընդհանուր Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի վերաբերյալ:

  • Կիսվել: