երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Լավրովն ու Չավուշօղլուն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմային

Լավրովն ու Չավուշօղլուն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմային

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, Ռուսաստանի իր գործընկերոջ՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է նաև Կովկասում տեղի ունեցող վերջին իրադարձություններն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ Չավուշօղլուն այս օրերին Մոսկվայում մասնակցում էր Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի քառակողմ հանդիպմանը։ Հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել էր, որ պլանավորում է նաև երկկողմ հանդիպում ունենալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

 

  • Կիսվել: