շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանի կործանման. Գագիկ Մելքոնյան

Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանի կործանման. Գագիկ Մելքոնյան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանել կործանման։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայատարարեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը՝ անդրառանալով հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց չի ունեցել, այն դեպքում, երբ բոլոր գերտերությունների ղեկավարների հետ խոսել է։

Պատգամավորի խոսքով՝ մի քանի անգամ ՀՀ-ն դիմել է ռազմավարական դաշնակցին և աջակցություն չի ստացել, դրա համար էլ արդեն իմաստ չկա նրանց դիմելու:

«Պատճառն այն է, որ արդեն մի քանի անգամ մեր երկրի դեմ էսկալացիա է տեղի ունեցել: Մենք դիմել ենք։ Ո՛չ ՀԱՊԿ-ն է արձագանքել, ո՛չ էլ մեր դաշնակից պետությունը: Ասել են, որ դրանք սահմանային կռիվներ են: Արդեն իմաստ չկա իրենց դիմելու, անիմաստ է զանգելը»,-ասաց ՔՊ-ի պատգամավորը: Անդրադառնալով նրան, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ նիստում եղել է պայմանավորվածություն ՀՀ-ում ՀԱՊԿ ուժեր տեղակայելու մասին, բայց վերջին պահին հայ գործընկերները չեղարկել են, Գագիկ Մելքոնյանն ասաց. «Բոլոր ժամանկներում էլ Լավրովն ինչ-որ բան ասել է, իր ասածը չենք վերցնում որպես հիմք և ընդունում: Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանի կործանման»:

Նա հարց  հնչեցրեց, թե տեսե՞լ եք, որ Լավրովի ծրագրերը հայանպաստ լինեն. «Ռուսաստանը միշտ մեր տեղը որոշել է, մեր տեղը մտածել է, մեզ ասել է՝ ուր պետք է գնանք, ում հետ պետք է ընկերություն անենք, ում հետ՝ չանենք։

Մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա, բայց նաեւ պետք է փնտրենք բարեկամներ: Մինչեւ հիմա մենք միշտ մեր հույսը դրել ենք Ռուսաստանի վրա: Ռուսաստանն այնպիսի պայմաններ է ստեղծել, որ կամ պետք է լինի Ռուսաստանը, կամ Թուրքիան: Այսպես է դրված եղել մեր առջեւ: Մենք միշտ որոշել ենք Ռուսաստանը եւ նվիրվել ենք Ռուսաստանին մինչեւ վերջ, բայց վերջապես ուրիշ երկրներ էլ կան։ Մենք հիմա սկսում ենք բարեկումություն անել Հնդկաստանի հետ, ԱՄՆ-ի հետ, Եվրոպական երկրների հետ, նաեւ Իրանի հետ»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Անդրադառնալով հայ-ամերիկյան զորավարժություններին, որոնք դժգոհություն են առաջացրել Ռուսաստանում, Գագիկ Մելքոնյանն ասաց. «Դուք մտածում եք նրա մասին, թե ռուսները ոնց կմտածեն մեր մասին, ինչ կանեն: Մենք ենք որոշում ում հետ զորավարժություն անենք, նրա հետ էլ անում ենք, ով ինչ կմտածի, թող մտածի: Եթե մենք ասում ենք, որ ուզում ենք ԱՄՆ-ի հետ զորավարժություն անել, բարեկամություն անել Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ, իրենք ինչո՞ւ են ծանր տանում: Թող իրենք իրենց երկրի մասինմտածեն: Իրենք որ ում հետ ուզում բարեկամություն են անում, մենք երբեւիցե խառնվե՞լ ենք իրենց գործերին»:

  • Կիսվել: