կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԱՀԿ մասնակից պետությունների միջև վստահության ճգնաժամը խորանում է. ՌԴ ԱԳ նախարար

ԵԱՀԿ մասնակից պետությունների միջև վստահության ճգնաժամը խորանում է. ՌԴ ԱԳ նախարար

ԵԱՀԿ մասնակից պետությունների միջև վստահության ճգնաժամը խորանում է:  Այս մասին այսօր ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նախարարն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն երկրների ներքին գործերին միջամտելու համար օգտագործելու փորձերը «շատ վտանգավոր ճանապարհ է».

«Այդ փորձերը պետք է կասեցվեն: Իր լայն աշխարհագրական ծածկույթի, համապարփակ ծածկույթի, կոնսենսուսի կանոնների շնորհիվ կազմակերպությունը կարող է իսկապես նշանակալից դեր խաղալ ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների հավաքական պատասխանների որոնման մեջ: Որպեսզի այս շատ կարևոր միավորող ներուժը գործարկվի, ԵԱՀԿ-ն պետք է բարձրացնի իր ինստիտուտների արդյունավետությունը, իր դաշտային ներկայությունը, շտկի իր գործունեության որոշակի անհավասարակշռությունները՝ թե աշխարհագրական, թե թեմատիկ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովը նաև մատնանշել է կազմակերպության գործունեության ներկայիս տարբերակի որոշ «թերություններ»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: