կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լավագույն լուծումն այն է, որ այս ստատուս քվոն պահենք՝ ոչ գանք, ոչ գնանք. Գեւորգ Պապոյանը՝ փախստականների վերադարձի մասին

Լավագույն լուծումն այն է, որ այս ստատուս քվոն պահենք՝ ոչ գանք, ոչ գնանք. Գեւորգ Պապոյանը՝ փախստականների վերադարձի մասին

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում մի շարք կետեր համաձայնեցված են, մի քանիսն էլ դեռ համաձայնեցված չեն, եւ ինչ էլ այստեղ խոսենք, այս կամ այն մակարդակում ամեն ինչ քննարկված կլինի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

Անդրադառնալով ադրբեջանցի փախստականների ՀՀ հնարավոր վերադարձի թեմային, նա ասաց. «Հայաստանի դիրքորոշումը հետեւյալն է՝ ամեն ինչ պետք է տեղի ունենա փոխադարձ: Եթե ինչ-որ մի բան չի լինելու մեզ համար, ուրեմն Ադրբեջանի համար էլ չի լինելու: Այս կոնտեքստում, ես կարծում եմ՝ լավագույն տարբերակը պետք է լինի այս ստատուս քվոյի պահպանումը, այսինքն ոչ գալ, ոչ գնալ: Հետագայում, երբ իրապես իմ նշած խաղաղության մթնոլորտի ժամանակները գան, եւ այդ հնարավորությունը լինի, ես կարծում եմ՝ ոչ մեծ քանակով, սահմանափակ քանակով մարդիկ միգուցե օգտվեն իրենց այդ իրավունքից: Բայց դա չի լինելու կազմակերպված գործընթաց: Լավագույն լուծումն այն է, որ այս ստատուս քվոն պահենք»,-ասաց Պապոյանը:

  • Կիսվել: