չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Լավ կլինի, որ Նիդեռլանդները միանա Ֆրանսիային և սատար կանգնի Հայաստանի անվտանգությանը. Խերթ-Յան Սեխերս

Լավ կլինի, որ Նիդեռլանդները միանա Ֆրանսիային և սատար կանգնի Հայաստանի անվտանգությանը. Խերթ-Յան Սեխերս

Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» կուսակցության նախագահ, պատգամավոր Խերթ-Յան Սեխերսն իր թվիթերյան էջում գրառում է արել՝ նշելով, որ Ադրբեջանը բանտարկել է հայ զինվորներին և ոչնչացնում է հայկական ժառանգությունը:
 
Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Նիդեռլանդների հայերն իրավացիորեն կոչ են անում ուշադրություն դարձնել Հայաստանի փխրուն իրավիճակին։
 
Ադրբեջանը բանտարկել է հայ զինվորներին, ոչնչացնում է հայկական ժառանգությունը։ Լավ կլինի, որ մեր երկիրը միանա Ֆրանսիային և սատար կանգնի Հայաստանի անվտանգությանը՛՛:

 

 
 

  • Կիսվել: