հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լավ, ինչպե՞ս կարելի է այսքան մակերեսային պատասխան տալ. Դավիթ Սանասարյանը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին

Լավ, ինչպե՞ս կարելի է այսքան մակերեսային պատասխան տալ. Դավիթ Սանասարյանը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին տեղի ունեցած ֆեյսբուքյան ասուլիսին։

Նա, մասնավորապես, գրել է․

«Լսեցի Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը. մեղմ ասած տարակուսած եմ։ Այս իշխանությունը ոչ միայն թերանում է շատ հարցերում, այլև սխալ ռելսերով է տանում երկիրը։ Չնայած շատ ասելիք կա, բայց հերթով. Փաշինյանն ի պատասխան Բարձունք / Bardzunk-ի տված կարևոր հարցին, թե ինչու պատերազմից հետո հենակետերի ամրաշինական աշխատանքները հավուր պատշաճի չեն արվել, ասում է դե գեներալները քաղաքականությամբ են զբաղվել, նաև այդ պատճառով (համառոտ)։

Լավ, ինչպե՞ս կարելի է այսքան մակերեսային պատասխան տալ։ Պարոն վարչապետ, երբ գերիների մասին խոսում եք, ասում եք պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում են գերի ընկել, հիմա իրենց պարտականությունը չկատարած, ու կոնկրետ վերոնշյալ հարցի հետ կապված քանի՞ գեներալ կամ այլ պաշտոնյա է պատասխանատվության կանչվել հենակետային խնդիրները չվերացնելու և իրենց պարտականությունները չկատարելու համար։

  • Կիսվել: