երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Լատենտ սուրճ խմողն ինձ մեղադրում է սուրճ խմելու մեջ. Մարուքյանը՝ Ռուբեն Ռուբինյանի և Արմեն Աշոտյանի հետ սուրճ խմելու մասին

Լատենտ սուրճ խմողն ինձ մեղադրում է սուրճ խմելու մեջ. Մարուքյանը՝ Ռուբեն Ռուբինյանի և Արմեն Աշոտյանի հետ սուրճ խմելու մասին

Բարդույթ չունեմ սուրճ խմելու որևէ մեկի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ ասյօր ԱԺ նիստի ընթացքում վիճաբանություն ծավալվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև:

Ավելին, Մարուքյանը հայտարարեց, որ Ռուբեն Ռուբինյանը բոլորովին վերջերս է խնդրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ հանդիպում։

«Հանդիպել էր Թուֆենկյան հյուրանոցում, սուրճ էր խմել Աշոտյանի հետ։ Աշոտյանին խնդրել էր, աջակցի, որ Հանրապետականները դեմ չլինեն՝ իրենք EPP-ի (ԵԺԿ-խմբ.) անդամ դառնան։ Դա վերջերս է եղել։ Այսինքն, էդ սուրճ խմողն ինքն է։ Լատենտ սուրճ խմող։ Սուրճ խմողն ինձ մեղադրում է սուրճ խմելու մեջ։ Ես խնդիր չունեմ, ես կարամ բոլորի հետ սուրճ խմեմ։ Իր հետ չեմ խմում, դրանից է նեղված, ասեն Ռուբինյանի հետ ի՞նչ խոսաս, ինչի՞ց խոսաս, ի՞նչ քննարկեմ իր հետ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Ռուբինյանը մեկ անգամ չէ, որ դիմել է ՀՀԿ-ի օգնությանը, և լավ է արել։ «Բայց որ նա ցանկանում է դա դարձնել քաղաքական զենք ու կիրառել իմ վրա, պետք է հիշի, որ ամենաթարմ սուրճ խմածն ինքն է»,-նշեց պատգամավորը։

Մարուքյանը նաև հիշեցրեց, որ Ռուբինյանը նաև խնդրել է ՀՀԿ-ին իր կապերով աջակցել ԵԱՀԿ-ում հակահայկական բանաձևի ընդունմանը։

  • Կիսվել: