երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Լաչինի միջանցքը Ռուսաստանի ԶՈւ-ի լիակատար վերահսկողության տակ է գտնվում. ՔՊ-ական պատգամավոր

Լաչինի միջանցքը Ռուսաստանի ԶՈւ-ի լիակատար վերահսկողության տակ է գտնվում. ՔՊ-ական պատգամավոր

Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում դեկտեմբերի 20-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Դրանից հետո պատգամավորը հարց է տվել. «ո՞վ է ուժեղ»՝ Հայաստանի Հանրապետությո՞ւնը, թե՞ Ռուսաստանի Դաշնությունը։ «Այ, ինձ թվում է, որ Ռուսաստանը։ Նրա բանակն ավելի մեծ է, ունի թե՛ ատոմային ռումբեր, թե՛ հրթիռներ, եւ տնտեսությունն էլ ավելի ուժեղ է։ Իսկ հիմա ընդդիմությունն, ըստ էության, ասում է. «Հայաստանի Հանրապետություն, ինչո՞ւ դու չես կարող անել այն, ինչը չի կարող անել Ռուսաստանի Դաշնությունը»։ Այն, ինչ դուք ասում եք, զուրկ է տրամաբանությունից։ Այլ հարց է, թե մենք ինչպես պետք է այդ դեպքում պահենք մեզ։ Հայաստանը պետք է օգնի՞ Ռուսաստանի Դաշնությանը Լաչինի միջանցքի հարցում, թե՞ ոչ... Եթե օգնելու է, ապա պետք է տեղեկացնի, որ օգնում է։ Օրինակ, հրավիրել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ»,- ասել է կառավարող կուսակցության պատգամավորը։ 

  • Կիսվել: