երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Լաչինի միջանցքը պետք է բացվի առանց նախապայմանների, որևէ նախապայման ՀՀ-ի համար ընդունելի չէ․ Խաչատրյան

Լաչինի միջանցքը պետք է բացվի առանց նախապայմանների, որևէ նախապայման ՀՀ-ի համար ընդունելի չէ․ Խաչատրյան

Հայաստանն իր պահանջն է ներկայացնում խաղաղապահ ուժերին, որպեսզի իրենց առջև դրված պարտականությունները կատարեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ ի՞նչ քայլեր է անում ՀՀ իշխանությունը, նա նծեց․

«ՀՀ-ն դիվանագական ճանապարհով, բանակցությունների ճանապարհով  փորձում է այս հարցը լուծել, այս պահի դրությամբ, կարծում եմ, այլ մեխանիզմներ չկան, որոնք կարող են կիրառվել ՀՀ-ի կողմից, այն, ինչը հնարավոր է  կիրառել և օգտագործել՝ ամբողջ  գործիքակազմով կիրառվում է»։ 

Խաչատրյանը շեշտեց նաև․ «Լաչինի միջանցքը պետք է բացվի առանց նախապայմանների, որևէ նախապայման ՀՀ-ի համար ընդունելի չէ»։ 

  • Կիսվել: