կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լաչինի միջանցքի շրջափակման շուրջ մի քանի տասնյակ նամակներ են շրջանառվել թե՛ ՄԱԿ ԱԽ-ում, թե՛ Գլխավոր ասամբլեայում և այլ միջազգային հարթակներում. ԱԳՆ խոսնակ

Լաչինի միջանցքի շրջափակման շուրջ մի քանի տասնյակ նամակներ են շրջանառվել թե՛ ՄԱԿ ԱԽ-ում, թե՛ Գլխավոր ասամբլեայում և այլ միջազգային հարթակներում. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի թեմայով քննարկումների և նիստին հաջորդող հնարավոր զարգացումների վերաբերյալ, անդրադարձել է նաև հարցին, թե ինչու՞ էր օգոստոսի 16-ի հրատապ հանդիպումը գումարվել ՄԱԿ «ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի սեպտեմբերի 13-ի նամակն՝ ուղղված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին» խորագրի ներքո։ Ինչու՞ նոր նամակ կամ դիմում չէր հղվել։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛2022թ. սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո հետևանքով Հայաստանի կողմից ՄԱԿ ԱԽ ներկայացված դիմումից ի վեր ձևավորվել է ՄԱԿ ԱԽ համապատասխան օրակարգային կետ՝ Ձեր կողմից նշված խորագրով։ Սա ընդունված երևույթ է ՄԱԿ ԱԽ֊ում և ունի շատ պարզ տեխնիկական հիմնավորում՝ ԱԽ օրակարգը չծանրաբեռնել միևնույն կամ շատ մոտ հարցերի տարբեր ձևակերպումներով։

Ընդգծենք, որ սեպտեմբերի 13-ի նամակով ՄԱԿ ԱԽ ուշադրությանն է ներկայացվել ՀՀ ԱԳ նախարարի նամակն Ադրբեջանի զինված հարձակման, ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք սպառնալիք են հանդիսանում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։

Ավելի ուշ՝ 2022թ. դեկտեմբերից արդեն Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրավիրված երկու քննարկումներն էլ անցկացվել են այդ նամակին հղումով և օրակարգի կետի ներքո՛՛։

Բադալյանի խոսքով՝  և՛ նախորդ տարվա դեկտեմբերի, և՛ ս.թ. օգոստոսի հանդիպումներին ընդառաջ Հայաստանը ՄԱԿ ԱԽ անդամների ուշադրությանն է ներկայացրել հատուկ դիմում-նամակներ՝ Լաչինի միջանցքի խնդրի քննարկման նպատակով։

՛՛Բացի այդ, Լաչինի միջանցքի շրջափակման և ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ մի քանի տասնյակ նամակներ են շրջանառվել ինչպես ՄԱԿ Անվտանգության խորհրդում, այնպես էլ Գլխավոր ասամբլեայում, և այլ միջազգային հարթակներում՛՛,-ասել է նա։

 

  • Կիսվել: