հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լաչինի միջանցքի շրջափակման մասին Ալիևի հայտարարությունը էթնիկ զտումների խոստովանություն էր․ Մարուքյան

Լաչինի միջանցքի շրջափակման մասին Ալիևի հայտարարությունը էթնիկ զտումների խոստովանություն էր․ Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հայտարարություններին։

«Ալիևի երեկվա հայտարարությունը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր։ Նա ասաց, որ ճանապարհը բաց է նրանց համար, որոնք չեն ցանկանում Ադրբեջանի քաղաքացիություն։ Նրանք կարող են լքել մեքենաներով կամ ռուս խաղաղապահների ավտոբուսներով»,-թվիթերյան իր էջում գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ալիևը խոստովանել էր, որ իշխանություններն են փակել Լաչինի միջանցքը՝ Արցախը հայաթափելու նպատակով։

  • Կիսվել: