հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել Լոռու մարզում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից

ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել Լոռու մարզում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է նախնական տվյալներ Լոռու մարզում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից: 

Թումանյանում մրցապայքարի էր դուրս եկել 2 քաղաքական ուժ: «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 1743, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 1687 ձայն:

Սպիտակում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. ստացել է 8086 ձայն: «Իմ հզոր համայնք» կուսակցությունն ունի 3478 ձայն:

Վանաձորում առաջատար է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը. ստացել է 12 810 ձայն: «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունն ունի 8295 ձայն:

Փամբակում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 2544 ձայնով: «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 1017 ձայն:

  • Կիսվել: