երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԿԸՀ նախագահը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

ԿԸՀ նախագահը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամները մասնակցել են Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) նախաձեռնած «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փոփոխության վերաբերյալ քննարկմանը: 

Նախագծերի փաթեթը հեղինակել է Արդարադատության նախարարությունը, սակայն մշակմանը մասնակցել են տարբեր շահագրգիռ գերատեսչություններ, այդ թվում՝ ԿԸՀ-ն:

Փաթեթը հանրային քննարկման է ներկայացվել E-draft.am հարթակում:

Քննարկմանը մասնակցել են ընտրական գործընթացներով հետաքրքրված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք իրենց դիտարկումները և առաջարկություններն են ներկայացրել փաթեթի վերաբերյալ, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

  • Կիսվել: