երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ԿԸՀ նախագահն ընդգծել է դիտորդական առաքելությունների դերն ընտրական օրենսդրության կատարելագործման հարցում

ԿԸՀ նախագահն ընդգծել է դիտորդական առաքելությունների դերն ընտրական օրենսդրության կատարելագործման հարցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ Գործադիր կոմիտեի բաժնի ղեկավար Եվգենի Կոզյակին և ԱՊՀ Գործադիր կոմիտեի խորհրդական Օլեգ Կուլեբային։
 
ԿԸՀ նախագահը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը ընտրական օրենսդրության կատարելագործման հարցում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես համավարակի պայմաններում ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքները և քվեարկության նոր կարգը։ Տիգրան Մուկուչյանը միջազգային դիտորդներին տեղեկացրել է, որ չնայած ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպման սեղմ ժամկետներին,
 
ԿԸՀ-ն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված բոլոր գործառույթները և միջոցառումները՝ նախապես հաստատված ժամանակացույցին համապատասխան։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության խորացմանը և համատեղ աշխատանքի զարգացմանն ուղղված պատրաստակամությունը:
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: