երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԿԸՀ-ն մերժեց արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները

ԿԸՀ-ն մերժեց արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր` հունիսի 27-ին որոշեց, որ արտահերթ ընտրությունների ընթացքում տեղի չեն ունեցել Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա։

ԿԸՀ նիստում որոշումն ընդունվեց միաձայն։

ԿԸՀ-ում ստացվել է 4 դիմում 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որոնցից մեկը ներկայացված է եղել սահմանված ժամկետների խախտմամբ։ ԸՕ սահմանված ժամկետներում ներկայացված դիմումները ներկայացված են եղել «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից և քննվել են այս 3 դիմումները:

Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 դիմում  էր ստացել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:  Խոսքը մասնավորախպես վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները և  «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դիմում բողոքներին։

  • Կիսվել: