ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Դեկտեմբերի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում։

12-ում ընտրությունները հերթական էին, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում  համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ անցկացվեցին։

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝

Լոռու մարզի Անտառամուտ համայնքում  108 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Արայիկ Գևորգյանը։

Կոտայքի մարզի  Ողջաբերդ համայնքում 295 ձայնով հաղթել է ԲՀԿ-ական գործող համայնքապետ Նորայր Մելքոնյանը։

Գեղարքունիքի Զովաբեր համայնքում  3 թեկնածուներից 357 ձայնով հաղթել է անկուսակցական Խաչիկ Բաղդասարյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Սևանի Էլ․ցանցի տրանսպորտի բաժնի պետի պաշտոնը։

Արմավիրի Ալաշկերտ համայնքում 603 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Կարեն Հովհաննիսյանը։

Արմավիրի Ֆերիկ Համայնքում 3 թեկնածուներից 72 ձայնով հաղթել է անկուսակցական, գործող համայնքապետ Ռուստամ Հասանյանը։

Արմավիրի Նորապատ համայնքում 392 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Վահրամ Խաչատրյանը։

Արագածոտնի Թլիկ համայնքում 13 դեմ, 9 կողմ ձայնով պարտվել է գործող համայնքապետ Սլավիկ Սալոյանը։

Արագածոտնի Զարինջա համայնքում 203 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական Սևադա Մանուկյանը։

Արագածոտնի Հակո համայնքում  25 ձայնով հաղթել է գործող ՀՀԿ-ական համայնքապետ Սերյոժա Չարչոյանը։

Արագածոտնի Կոշ համայնքում 2 թեկնածուներից 689 ձայնով հաղթել է համայնքի անկուսակցական ղեկավար Աշոտ Ենգիբարյանը։

Արագածոտնի Ավան համայնքում 2 թեկնածուներից 207 ձայնով հաղթել է դպրոցի մանկավարժ, անկուսակցական Գևորգ Գալստյանը։

Արարատի Տափերական համայնքում 8 թեկնածուներից 441 ձայնով հաղթել է անկուսակցական Կարեն Խաչատրյանը, ով համայնքապետարանում գլխավոր հաշվապահ էր աշխատում մինչ այդ։

 

  • Կիսվել: