երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԿԸՀ-ն հայտարարում է վստահված անձանց դասընթաց. Այն անվճար է

ԿԸՀ-ն հայտարարում է վստահված անձանց դասընթաց. Այն անվճար է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, կարևորելով վստահված անձանց դերը և նրանց պատրաստվածության մակարդակը, խորհրդակցելով Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչների հետ, հայտարարում է վստահված անձանց դասընթաց։

ԿԸՀ-ից հայտնում են, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կարող են մինչև սույն թվականի սեպտեմբերի 5-ը գրավոր դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ներկայացնելով տեղեկություն դասընթացին մասնակցող վստահված անձանց քանակի մասին։

Դասընթացի տեղի, ամսաթվի և ժամի մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապես կհրապարակի (քաղաքական ուժերին կտեղեկացնի)։ Քաղաքական ուժերը կարող են առաջարկել նաև վայր՝ իրենց վստահված անձանց դասընթացները կազմակերպելու համար։

Դասընթացը կանցկացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դասընթացավարները։ Դասընթացին մասնակցելն անվճար է։

  • Կիսվել: