երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԿԸՀ-ն բավարարել է ստորագրահավաք կազմակերպելու «Հայաքվե» նախաձեռնող խմբի դիմումը

ԿԸՀ-ն բավարարել է ստորագրահավաք կազմակերպելու «Հայաքվե» նախաձեռնող խմբի դիմումը

«Հայաքվե» նախաձեռնող խումբը պատասխան է ստացել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ 50 հազար ստորագրություն հավաքելու եւ Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու դիմումին։

ԿԸՀ-ն հունիսի 20-ի նիստում որոշել է բավարարել դիմումը։ Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։

Նշենք, որ նախաձեռնող խումբը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումը ներկայացրել էր հունիսի 12-ին։ Խումբը հանդես է գալիս օրենսդրությունը փոխելու առաջարկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ նախատեսելու համար։

  • Կիսվել: