հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԿԸՀ-ն այսօրվանից սկսում է «Հայաքվեի» ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը

ԿԸՀ-ն այսօրվանից սկսում է «Հայաքվեի» ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվանից սկսում է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը։ Նախաձեռնության լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել գործընթացին։

Հունիսի 20-ին ԿԸՀ-ն գրանցել էր 66 քաղաքացիների դիմումը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (Հարցը) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ»։

Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ։

Քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները օգոստոսի 31-ին  ստորագրությունների լրացված ձևաթղթերի 5 տուփ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

  • Կիսվել: