ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի թեկնածությունը

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի թեկնածությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի թեկնածությունը։ Այդ մասին որոշումումն ընդունվել է ԿԸՀ-ի՝ հունիսի 8-ի նիստի ժամանակ։ 

ԿԸՀ-ի կազմից նախագծին դեմ է քվեարկել 2 անդամ։ Նրանք առաջարկել են, որ ԿԸՀ-ն սեփական քննությունն սկսի և պարզի Միհրան Պողոսյանը վերջին 4 տարում ՌԴ-ում ուսանող եղե՞լ է, թե՞՝ ո՛չ։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կայացած նիստին որոշում ընդունեց հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող 6 պատգամավորի թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչել: 

  • Կիսվել: