հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԿԸՀ գրանցման է ներկայացվում «Մեր տունը Հայաստանն է» միասնական նախընտրական ցուցակը. Ուրիխանյան

ԿԸՀ գրանցման է ներկայացվում «Մեր տունը Հայաստանն է» միասնական նախընտրական ցուցակը. Ուրիխանյան

ԿԸՀ գրանցման է ներկայացվում "Մեր տունը Հայաստանն է" միասնական նախընտրական ցուցակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Ալյանս՛՛ կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:

՛՛Հիմք ընդունելով ոչ "հին, ոչ ներկա", ոչ սև, ոչ սպիտակ" չարատավորված, ինտելեկտուալ և հայրենասեր մարդկանց և ուժերի համախմբման անհրաժեշտությունը` ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպան, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի թիմը, Մեր տունը Հայաստանն է կուսակցությունը, Ալյանս կուսակցությունը, ինչպես նաև մի շարք բացառապես բարի համբավ վայելող անհատներ արտահերթ ընտրություններին մասնակցելու են մեկ միասնական Մեր տունը Հայաստանն է ցուցակով։

Այն գլխավորելու է միասնական ցուցակի վարչապետի թեկնածու ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, երկրորդ համարն է հայտնի սահմանադրագետ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, երրորդը ճանաչված փաստաբան Ալյանս֊ի փոխնախագահ Սոնա Գուլքանյանը։ Ժամեր անց ցուցակը կներկայացվի ՀՀ ԿԸՀ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: