շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իմքայլական պատգամավորի վերաբերյալ հանդես կգա հրապարակմամբ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իմքայլական պատգամավորի վերաբերյալ հանդես կգա հրապարակմամբ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առաջիկայում հանդես կգա հրապարակումներով, որոնք կարող են վերաբերել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ամիսներ առաջ հանձնաժողովը Հայկ Սարգսյանի  վերաբերյալ ուսումնասիրություններ էր սկսել, ի՞նչ նորություն կա դրանից։

Հարությունյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Հաջորդիվ սպասեք նաեւ դրանց վերաբերյալ հրապարակումներին, մենք այլ վարույթներ եւս ունենք, քանի որ այս շրջանում հանրային հետաքրքրությունը շեղվել է առօրյա գործերից, հանձնաժողովն ավելի պասիվ դերում է հայտնվել՛՛:

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը  դեռ ամռանը ուսումնասիրություն էր սկսել Հայկ Սարգսյանի հետ կապված սկանդալի առնչությամբ, իսկ ավելի ուշ էլ պատգամավորը հրավիրվել էր հանձնաժողով։

  • Կիսվել: