ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կորոնավիրուսով վարակված շուրջ 20 զինծառայող կա. Դավիթ Տոնոյան

Կորոնավիրուսով վարակված շուրջ 20 զինծառայող կա. Դավիթ Տոնոյան

Բանակում ունենք եւ վարակվածներ եւ մեկուսացվածներ: Այս մասին, այսօր «Եռաբլուրում» նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Նաեւ ունենք ռիսկային տարիքի անձնակազմ, որը գտնվում է տանը: Շատ մեծ նվազում է մեկուսացումների եւ ինքնամեկուսացումների: կարծում եմ եղանակի հետ կապված ավելի քիչ կլինի: Վտանգավոր ոչ մի բան չկա: Ժամկետային զինծառայողների մեջ էլ համարյա թե չունենք այդպիսի դեպք: Թոքաբորբի բարդացումներով էլ այնքան նվազ են դեպքերը, որ անգամ խոսելն է ամոթ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տոնոյանը:

Հարցին, թե ընդհանուր զինված ուժերում որքան դեպք է գրանցվել, նախարարը պատասխանեց. «Հիմնականում դա երեւանամերձ, եւ նախկին օջախների զորամասերն են 10 տասնյակ է եւ ընդամենը երեք բարդացում ունենք, ոչ վտանգավոր, անգամ ոչ միջին ծանրության»:

 

  • Կիսվել: