երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Կորոնավիրուսի տարածման պատճառ են դառնում հոգեհանգստի արարողություններն ու խնջույքները. Վանյան

Կորոնավիրուսի տարածման պատճառ են դառնում հոգեհանգստի արարողություններն ու խնջույքները. Վանյան

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: 

Իրավիճակը կայունացնելու նպատակով նա առաջարկում է 3 կանխարգելիչ ուղղություն՝ հիվանդների վաղ հայտնաբերում, նրանց հետ շփվածների հայտնաբերում և վարակի կանխարգելում, տնտեսվարողների կողմից պարետատան մշակած անվտանգության կանոնների պահպանում, դիմակի պարտադիր կրում, սոցիալական հեռավորության և ձեռքերի հիգիենայի պահպանում:

Վանյանը հայտարարեց, որ պահպանելով այս կանոնները՝ զերծ կմնանք վարակվելուց: 

Նա նշեց, որ կորոնավիրուսի տարածման պատճառ են դառնում հոգեհանգստի արարողությունները, խնջույքները, որոնց ժամանակ արձանագրվել են բռնկումներ: 

  • Կիսվել: