շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կորոնավիրուսի պատվաստանյութի ներկրման ժամանակահատվածի շուրջ բանակցություններ են ընթանում․ Գայանե Սահակյան

Կորոնավիրուսի պատվաստանյութի ներկրման ժամանակահատվածի շուրջ բանակցություններ են ընթանում․ Գայանե Սահակյան

Նախատեսում ենք բնակչության 10 տոկոսի համար ձեռք բերել պատվաստանյութ՝ սկզբում միայն ռիսկի խմբերում պատվաստումներ իրականացնելու համար:  Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Նա նշեց, որ բանակցություններ են վարում այն պատվաստանյութերը ձեռք բերելու ուղղությամբ, որոնք անցել են անհրաժեշտ հետազոտություններն ու փորձարկումները՝  «Սպուտնիկ V»-ն,  «Pfizer-BioNTech»-ը,  «Մոդերնա» ընկերության պատվաստանյութը, «AstraZeneca»-ն:

«Բանակցություններ են անցկացվում պատվաստանյութի ներկրման ժամանակահատվածի շուրջ: Մինչև հունվարի վերջ, փետրվարի առաջին կեսը կլինի պատվաստանյութի առաջին խմբաքանակը և կսկսվի ռիսկի խմբերի պատվաստման գործընթացը: Թե պատվաստանյութի որ տեսակը սկզբում կունենանք պարզ չէ, նշված 4 տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման ուղղությամբ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում»,-ասաց Գայանե Սահակյանը:

  • Կիսվել: