շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
 Կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները ճամփորդելիս այլևս թեստ չեն հանձնի․ կգործի նոր կարգ

Կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները ճամփորդելիս այլևս թեստ չեն հանձնի․ կգործի նոր կարգ

Հաջորդ շաբաթվանից արդեն նոր ռեժիմ կգործի՝ այն քաղաքացիները, որոնք պատվաստված են, կարիք չեն ունենա այլևս երկրից դուրս գալիս թեստ հանձնել:  Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանսեյանը։

«Սա ևս ցույց է տալիս, որ պատվաստումները կարևոր քայլ են՝ խուսափելու սահմանափակումներից և վերադառնալու բնականոն կյանք»,- ընդգծեց Ավանեսյանը: 

Անդրադառնալով պատվաստման գործընթացին՝ Ավանեսյանն ասաց, որ Կառավարությունն ամեն հնարավորություն ստեղծել է, որ քաղաքացիները պատվաստվեն, արդեն ներդրվել է էլեկտրոնային հարթակ, որում գրանցվում է պատվաստումը: 

Ինչ վերաբերվում է պատվաստումից հետո իր ինքնազգացողությանը՝ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ երեկ երեկոյան թուլություն մկանային ցավ է ունեցել, բայց այսօր արդեն այդ ախտանշաններն անցել են, իրեն լավ է զգում։

Հիշեցնենք՝ երեկ Ավանեսյանն ու Տիգրան Ավինյանը պատվաստվել են  «Աստրազենեկա» պատվաստանյութով: 

  • Կիսվել: