ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ռևանշիստական ու ռազմատենչ հռետորաբանությունից. Զախարովան՝ Ալիևի հայտարարությունների մասին

Կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ռևանշիստական ու ռազմատենչ հռետորաբանությունից. Զախարովան՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է «Լուրեր»-ի հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանի նախագահի հայտարարությանը՝ իր խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքն ուժով վերցնելուն»:

«Մենք կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ռևանշիստական ու ռազմատենչ հռետորաբանությունից, ինչը նորից կարող է պատերազմի եզրին կանգնեցնել տարածաշրջանը: Մենք հիմք ենք ընդունում այն, որ Բաքվի և Երևանի քայլերը պետք է բխեն եռակողմ հայտարարություններից: Ինչ վերաբերում է տնտեսական տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը տարածաշրջանում, ապա դա էլ բխում է իմ հնչեցրած տրամաբանությունից»,- ասել է Զախարովան:

  • Կիսվել: