շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ վտանգավոր առճակատումը. Ժոզեպ Բորելն անընդունելի է անվանել Էրդողանի հայտարարությունները Մակրոնի մասին

Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ վտանգավոր առճակատումը. Ժոզեպ Բորելն անընդունելի է անվանել Էրդողանի հայտարարությունները Մակրոնի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին անընդունելի են:

 Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ անդրադառնալով Էրդողանի հայտարարությանն այն մասին, որ «Մակրոնը հոգեբանական խանգարումներ և բուժման կարիք ունի»:
 
«Այդ հայտարարություններն անընդունելի են: Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ վտանգավոր առճակատումը»,- գրել է դիվանագետը:
Վերջինս հավելել է, որ Եվրախորհուրդը մտադրություն ունի վերականգնել հարաբերությունները, սակայն դրա համար պահանջվում է թուրքական իշխանությունների կամքը: «Հակառակ դեպքում Թուրքիան էլ ավելի մեկուսացված վիճակում կհայտնվի»,- ընդգծել է Բորելը:

  • Կիսվել: