երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Կոչ ենք անում մեր հարևաններին ավելի կառուցողական ներգրավվել բանակցություններում. Միրզոյան

Կոչ ենք անում մեր հարևաններին ավելի կառուցողական ներգրավվել բանակցություններում. Միրզոյան

Առաջին անգամ չէ, որ մենք ոչ կառուցողական հռետորաբանություն ենք նկատում պաշտոնական Բաքվից։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանլով հարցին, թե ինչպես է գնահատում իր ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հանդիպման արդյունավետությունը՝ Ալիևի՝ ՀՀ-ի հասցեին մեղադրանքներ հնչեցելու համատեքստում:  

՛՛Սա որևէ կերպ, ինչպես քիչ առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետն ասաց, մեզ չի շեղում և չի շեղելու մեր ռազմավարությունից՝ համբերատար, կառուցողական և ակտիվ կերպով աշխատել՝ օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը իրականություն դարձնելու համար։

Ի դեպ, կրկին շատ խորհրդանշական է, և այսօր կարող եք արդեն լիարժեք ասել ձեր քվեարկությունից հետո, որ մենք արդեն ունենք պատմության մեջ առաջին իրավական փաստաթուղթը` կնքված երկու երկրների միջև։ Եվ այդ փաստաթուղթն արդեն հիմք է դնում և որոշակի շատ հստակ պատկերացում է տալիս երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին և նաև հետագա, կոնկրետ սահմանների և սահմանազատման մասին։

Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը և կրկին կոչ անում մեր հարևաններին ավելի կառուցողական ներգրավվել բանակցություններում՛՛,-նշեց Միրզոյանը:

  • Կիսվել: