չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Կոչ եմ արել գործընկեր երկրներին՝ պատշաճ մեխանիզմներ ներդնել այն պետությունների դեմ, որոնք ներգրավված են ահաբեկչության ֆինանսավորման գործում. Ռուստամ Բադասյան

Կոչ եմ արել գործընկեր երկրներին՝ պատշաճ մեխանիզմներ ներդնել այն պետությունների դեմ, որոնք ներգրավված են ահաբեկչության ֆինանսավորման գործում. Ռուստամ Բադասյան

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեսակապի միջոցով մասնակցել է քննարկման:

«Կոչ եմ արել գործընկեր երկրներին հաշվետվողականության պատշաճ մեխանիզմներ ներդնել այն պետությունների դեմ, որոնք ոչ միայն մերժում և չեն իրականացնում նվազագույն չափորոշիչները, այլև հենց իրենք ներգրավված են ահաբեկչության ֆինանսավորման գործում»:

Նախարարն անդրադարձել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ մատնանշելով ռազմական գործողություններում մեծաքանակ վարձկան-ահաբեկիչների մասնակցությունը, ինչպես նաև միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից հավաքագրված պատերազմական հանցագործությունները հավաստող ապացույցները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է օրենսդրական և այլ մեխանիզմների շարունակական մշակման կարևորությունը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործում՝ միաժամանակ կոչ անելով նախաձեռնության առաջնորդող մյուս պետություններին՝ գործնականում ապահովելու սահմանված առնվազն նվազագույն չափորոշիչները, նշելով, որ հակառակ դեպքում, հասարակությունները չեն ընդունի այս փոփոխությունները և չեն հավատա, որ բարեփոխումներն անհրաժեշտ են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ իրական պայքարի համար։

  • Կիսվել: