երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կոչ եմ անում քվերակել Ավինյանի օգտին. Փաշինյան

Կոչ եմ անում քվերակել Ավինյանի օգտին. Փաշինյան

Մենք որոշել ենք, որ Երևանի ավագանու անդամի ընտրություններում մեր թեկնածուն Տիգրան Ավինյանն է, այդ իսկ պահից աջակցել ենք նրան։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ինքն էլ կողմ է քվեարկել նրա թեկնածությանը։ «Ես տեսել եմ նրա աշխատանքը՝ որպես ՀՀ փոխվարչապետի։ Եվ վստահ եմ, որ նա կարող է տրամաբանական ավարտին հասցնել այն ծրագրերը, որոնք ՔՊ-ն առաջարկում է Երևանի բնակիչներին»,- նշեց Փաշինյանն ու երևանցիներին կոչ արեց քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին:

Փաշինյանը տեղեկացրեց, որ իր թիմը երթ է կազմակերպելու Էրեբունի թանգարանի մոտից, իսկ արդեն քաղաքապետարանի մոտ տեղի ունենալիք հանարհավաքի ժամանակ կամփոփեն երթը, ինքն էլ ծավալուն ելույթով հանդես կգա:

Փաշինյանը ևս մեկ անգամ կոչ արեց քվերկել Ավինյանի օգտին:

Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը հարցրեց, թե չի՞ կարծում, որ վաղը հենց իրեն կմեղադրեն քարոզչության և հակաքարոզչություն անելու համար, ինչին ի պատասխան՝ Փաշինյան ասաց. «Ես դրա իրավունքը չունե՞մ»։

«Ես՝ որպես ՔՊ վարչության նախագահ, որը մասնակցում է ընտրություններին, այս ժամին՝ տասնմեկն է, ես վարչապետի պարտականություններ չեմ կատարում, և այդ է պատճառը, որ այս ժամին է հարցազրույցը, որովհետև մեր պետական մարմիններից, այդ թվում՝ ԿԸՀ-ից, խիստ զգուշացումներ ենք ստացել, որ օրենսդրությանը խախտող գործողություն չանենք... Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում քվերակել Ավինյանի օգտին»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: